Շուրթերի ծավալի մեծացում

Nature

Շուրթերը կնոջ դեմքի առավել գեղեցիկ և ուշադրություն գրավող հատվածն է։ Իգական սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները դեռ հնագույն ժամանակներից բոլոր հնարավոր մեթոդներով փորձել են ընդգծել իրենց շուրթերի տեսքը, հյութալիությունը և զգացմունքայնությունը: Բոլոր ֆիլլերներն ունեն գելային կոնսիստենցիա: Դրանցից ամենատարածված նյութն է ամերիկյան արտադրության ֆիլլեր Juvederm-ը, որն ունի FDA սերտիֆիկացում։ Ֆիլլերներն ակնթարթում լրացուցիչ ծավալ և թարմություն են հաղորդում շուրթերին: Շրթունքների ծավալի մեծացման և ձևի շտկման համար կիրառվող գրեթե բոլոր ֆիլլերները ունեն հիալուրոնաթթվային հիմք, որը կա նաև օրգանիզմում։ Այն առկա է բոլոր հյուսվածքների միջբջջային նյութի կազմության մեջ և հատկապես մեծ քանակությամբ պարունակվում է մաշկում։ Ֆիլլերների ներարկման միջոցով կարելի է շտկել շրթունքների եզրագծերը (դրանց թույլ արտահայտված լինելու դեպքում), շրթունքներին ծավալ հաղորդել և խոնավացնել։