Բոտուլինոթերապիա

Nature

Կոսմետոլոգիայում բոտուլինոթերապիան կիրառվում է վաղուց և ունի մեծ պահանջարկ հաճախորդների կողմից: Միջամտության ժամանակ օգտագործվում են բարակ ասեղներ, որոնց օգնությամբ նյութը ներարկվում է մաշկի տակ գտնվող փոքր մկանների մեջ։ Հենց այս մկաններն են, որ կծկվելիս կնճիռներ են սառաջացնում ճակատի, աչքերի անկյուններում, քթի շրջանում և քթի վերին շրթունքի վրա: Ընթացքը անզգայացնելու համար օգտագործվում են տեղային անզգայացնող միջոցներ, որոնք առաջին հերթին կիրառվում են մաշկի վրա: Նյութը սկսում է գործել միջինում 7-14 օր հետո: «Բոտոքսի» ազդեցության տակ առաջանում է մկանների շարժողական ակտիվության թուլացում։ Նուրբ և խորը կնճիռները հարթվում են, իսկ մաշկի մակերեսը դառնում է հարթ։ Բոտուլինոթերապիայի ցուցումներն են` Ճակատային և միջհոնքային կնճիռներ Քթի ձևի շտկում Աչքերի, շուրթերի, կզակի շրջակայքի կնճիռներ Միմիկական կնճիռներ Շրթունքների անկյունների իջեցում Մաշկի տարիքային դեֆորմացիա դեկոլտեի տարածքում Ասիմետրիկ հոնքեր Դեմքի ասիմետրիա Բոտուլինոթերապիայի հակացուցումներն են` Հղիություն և լակտացիա Ուռուցքաբանական հիվանդություններ Վարակային հիվանդություններ Կոպերի ճողվածք Միաստենիա Ալերգիկ ռեակցիա սպիտակուցի նկատմամբ Գերզգայունություն բոտուլինային տոքսինի նկատմամբ Արյան մակարդման պաթոլոգիա